Երեւանի Խաչիկ Դաշտենցի փողոցում հունվարի 25-ի երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում «Միթսուբիշի IO» մակնիշի 19 ՍՍ 267 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս գալով երթեւեկելի մասից բախվել է թիվ 3 էլեկտրասյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով վարորդը՝ 25-ամյա Գրիգոր Սոսի Խոսրովյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորներ 24-ամյա Գեւորգ Սոսի Խոսրովյանը եւ 24-ամյա Ռուբեն Բագրատի Ոսկանյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի փորձաքրեագետները:

Դեպքի վայրի տեղազննման աշխատանքներից հետո քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ:

Քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի