Իշխանություններն ինտերնետի միջոցով փորձում են ազդել ժողովրդի մեջ տարածվող գաղափարների վրա: Այդ մասին հայտնել է Եվգենի Մորոզովը The Sunday Times-ին տված հարցազրույցում:
«Չինաստանում գործում է «50 ցենտանոց բանակը», որը բաղկացած է 280 հազար բլոգերներից: Նրանք գումարի դիմաց ինտերնետի քննարկումները տանում են «ճիշտ հունով», դրա դիմաց իբր ստանալով 50 ցենտ ամեն մի մեկնաբանության համար»,- ասել է:
Նրա խոսքով, նման «կիբեռբրիգադներ» ստեղծվում են այլ երկրներում եւս, ինչպես Նիգերիան, Ադրբեջանը, Վենեսուելան: «Իրականությունը հերքում է պնդումները, թե ինտերնետն օգնում է կոտրել նախապաշարմունքները»,- ասել է Մորոզովը:





























