N զորամասի մարտական դիրքերում մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանը 45 տարեկան էր, 3 երեխաների հայր: Այս մասին NEWS.am-ին ասաց Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի ղեկավար Գեւորգ Միսակյանը, որի համագյուղացին էր մահացած զինծառայողը: Մելքոնյաններն ապրում են սոցիալապես ծանր պայմաններում, տուն չունեն, բնակվում են փայտե տնակում:

«2 աղջիկ, 1 տղա ունի, աղջիկներից մեկին մեկ շաբաթ առաջ է ամուսնացրել, տղան էլ դպրոցական է»,- ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Մելքոնյանը մահացել է հունիսի 22-ին: Դեպքի հանգամանքները պարզվում են: 

Դիրքերում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել