Օրաթերթը գրում է, որ վերջին տարիներին հայաստանաբնակ եւ օտար երկրներում ապրող մեր շատ հայրենակիցներին սկսել է առանձնապես գրավել Չեխիայի Հանրապետությունում անշարժ գույք ունենալու գաղափարը:

«Ժամանակին» հասած տեղեկությունների համաձայն` Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը Պրահայում տներ են կառուցում: Մասնավորապես, Աշոտ Գիզիրյանն արդեն ավարտել է իր տան կառուցումը, իսկ Ալիկ Սարգսյանի տան կառուցման աշխատանքները դեռեւս շարունակվում են։