«ՉԻ»-ն իր նախորդ համարում տեղեկացրել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր  Տիգրան Արզաքանցյանը, ով Արտաշատի գինիների եւ Աշտարակի գինիների գործարանների սեփականատերն է, գինու գործարաններ է հինմադրել Փարիզում,  Մարսելում, Լիոնում եւ Սոչիում, շուրջ 450 միլիոն դրամ է պարտք իր աշխատակիցներին։ Երեկ թերթի խմբագրությունը բազմաթիվ զանգեր է ստացել հատկապես Արարատի եւ Արմավիրի գյուղերի բնակիչներից։ Նրանցից ոմանք պարզաբանել են, որ իրենք ոչ թե Արզաքանցյանի աշխատակիցներն են, այլ մարդիկ են, որոնք խաղաղ են վաճառել ԱԺ պատգամավորին, ով մինչեւ օրս կոպեկ անգամ չի վճարել իրենց։

Արմավիրից զանգած մի մարդ ասել է, թե իրեն ու համագյուղացիներին Արզաքանցյանը շուրջ 10 միլիոն դրամ է պարտք. «Խաղող է առել՝ փողը չի տվել։ Բայց պայմանագիր ունենք, որ 6 ամսում պետք է մարի պարտքը», պատմել է թերթի խմբագրութուն դիմած քաղաքացին։ Ե՞րբ է լրանում 6 ամիսը՝ հարցին քաղաքացին պատասխանել է, թե մարտի վերջին, մի մասինն էլ՝ ապրիլի սկզբին։