Թերթին հասած հավաստի տեղեկություններով՝ մոտ ժամանակներս կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատրաստվում է մի քանի ոչ պետական բուհեր փակել։ ԿԳՆ տեսչությունը ստուգումներ է անցկացրել այդ բոլոր բուհերում եւ հիմքեր նախապատրաստել: «Բնականաբար, որոշ բուհերի հետեւում բարձրաստիճան չինովնիկներ եւ մեծահարուստներ են կանգնած, եւ նրանք սկսել են որոշակի լծակներ աշխատեցնել`լիցենզիայից զրկվելը կանխելու համար: Մեզ հասած լուրերով, Աշոտյանն անսասան է, նա արդեն իր անելիքը համաձայնեցրել է վերեւների հետ, եւ շուտով այս մասին պաշտոնական հայտարարություններ կհնչեն»,-տեղեկացնում է «Հրապարակ»-ը:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























