Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ռուսաստանին անվանել է «կոկորդիլոս», որը պատրաստ է «կուլ տալ Վրաստանը»: Այդ հայտարարությունն արվել է ուղիղ եթերում՝ «Նախագահը պատասխանում է» հաղորդման ընթացքում:
Հեռուստակամուրջը կազմակերպվել էր «Առաջին կովկասյան լրատվական» ալիքի կողմից: Երկրի բնակիչների հարցերին Սահակաշվիլին պատասխանել է վրացերեն:
Սահակաշվիլիի խոսքով, Վրաստանի հողերը՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան օկուպացվել են «վայրենի բարբարոսների» կողմից, իսկ Ռուսաստանի քաղաքական մենթալիտետը գտնվում է «սողունների մակարդակի վրա»:
Սահակաշվիլին «Դոմոդեդովո»-ի ահաբեկչությունը կապել է Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի սխալ քաղաքականության հետ:




























