Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Վարդան Մակարյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Բացի այդ, նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարի հրամանագրով Արամազդ Թարվերդյանը նշանակվել է Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` մինչև 2018 թվականի հունվարի 15-ը: