Իրանական խորհրդարանի պատվիրակությունը՝ «Ռուսաստան-Իրան» բարեկամության խմբի անդամները՝ Մեհդի Սանաիի գլխավորությամբ, այցով ժամանել է Ռուսաստան, հաղորդում է Mehr գործակալությունը:
Այցի ընթացքում նախատեսված են իրանցի պատգամավորների հանդիպումները Ռուսաստանի պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի եւ այլ պաշտոնյաների հետ:
Իրանական կողմը չի հայտնել այցի նպատակների մասին:




























