Երեւանի Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում այսօր՝ հունվարի 26-ին ժամը 11:30-ի սահմաններում, միմյանց են բախվել «Տոյոտա Կոռոլա» մակնիշի 99 PP 009 համարանիշի եւ «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի 990 ԼՍ 63 համարանիշի ավտոմեքենաները: Նախքան ոստիկանների ժամանելը ինչ-որ անձինք «Տոյոտա Կոռոլայի» վրայից հանել են համարանիշները:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով «Տոյոտա Կոռոլան» դուրս է եկել երթեւեկելի մասից, հարվածել մայթեզրին տեղակայված երթեւեկությունը կարգավորող ցուցանակին, լուսացույցին եւ տապալել դրանք:
Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
Դեպքի վայր ժամանած Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ՃՈ հետաքննիչները տեղազննման աշխատանքներ են սկսել: Ոստիկանները սպասում էին պարտադիր ավտոապահովագրության՝ ԱՊՊԱ-ի աշխատակիցներին, որոնք մինչ այս պահը դեռ չեն ժամանել:







Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























