Նոր AirPods-ը կունենա մի շարք գործառույթներ՝ անձրեւից եւ քրտինքից անջրանցիկ պաշտպանության, աղմուկի նվազեցման հնարավորություն, ինչպես նաեւ iPhone-ից մեծ հեռավորության վրա աշխատելու ունակություն, հաղորդում է «Կոմերսանտը», հղում անելով Bloomberg-ին:
Նոր ականջակալները ավելի թանկ կլինեն, քան ներկայիս 159 դոլար արժողությամբ ականջակալները, ինչը կարող է հանգեցնել արտադրանքի շարքի սեգմենտացիային, ինչպես iPhone-ի դեպքում: AirPods-ի ներկայիս տարբերակը կթարմացվի 2018-ի վերջում եւ հագեցած կլինի Siri ձայնի օգնականով, որը հնարավոր կլինի ակտիվացնել առանց ձեռքերի օգնության:





























