Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մշտական հանձնաժողովն ընդունել է «Արևելյան գործընկերության երկրներում անվտանգային մարտահրավերները և նրանց դիմագրավելու հարցում ԵՄ դերը» զեկույցը: Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ ԱԺ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Պատգամավորի տեղեկացմամբ՝ զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
«Մասնավորապես, զեկույցում շեշտվել է, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2009 թվականի Հիմնարար սկզբունքների հիման վրա։
Զեկույցում բոլոր կողմերին կոչ է արվում կենտրոնանալ բարձր մակարդակով բանակցությունների վրա, մշակել հստակ գործողությունների ծրագիր, պահպանել զինադադարը, նվազեցնել լարվածությունը շփման գծում եւ իրականացնել վստահության վերականգնման միջոցառումներ»,- գրել է Արմեն Աշոտյանը:































