ԱՄՆ-ում Stevens School of Business-ի գիտնականների խումբը՝ պրոֆեսոր Ֆեն Մայի գլխավորությամբ, պարզել է, որ որոշ մեկնաբանություններ եւ գրառումներ սոցիալակն ցանցերում կարող են բարձրացնել բիթքոինի գինը տասնյակ անգամ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով the Journal of Management Information Systems-ը:

Այս եզրակացության հանգելու համար գիտնականները հավաքել եւ վերլուծել են օգտատերերի կողմից երկու տարվա ընթացքում բիթքոինի մասին ամենահանրահայտ Bitcointalk ֆորումում արված մեկնաբանությունները, ինչպես նաեւ՝ Twitter-ում արված 3,4 մլն գրառումները, որոնցում հիշատակվում է այս կրիպտոարժույթը:

Նրանք մեկնաբանությունները բաժանել են դրականների եւ բացասականների, ինչպես նաեւ օգտատերերին են բաժանել երկու խմբի: Առաջին խմբում ընդգրկվել են այն մասնակիցները, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել քննարկումներին, իսկ մյուս խումբը կոչել են «լուռ մեծամասնություն», ուր ընդգրկվել են մարդիկ, որ հազվադեպ են հիշատակել բիթքոինը:

Արդյունքում, գիտնականները պարզել են, որ շատ ակտիվ օգտատերերի կողմից արված ցանկացած մեկնաբանություն եւ գրառում գրեթե չեն ազդում կրիպտոարժույթի գնի աճի վրա, սակայն «լուռ մեծամասնության» դրական գրառումների հետ միասին բիթքոնի գինն աճում է տասնյակ անգամ:

Ըստ Ֆեն Մեյի՝ «լուռ մեծամասնությունը» ազդեցիկ մարդիկ են, որոնք կառավարում են բիթքոինի արժեքը, եւ կրիպտոներդրողները դա հասկանում են: