Սննդային թունավորումով (նախնական տվյալներով՝ բոտուլիզմ) հունվարի 25-ին, ժամը 14.30-ին Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Երևանյան խճուղու 147ա շենքի թիվ 50 բնակարանի բնակչուհի՝  2009 թ. ծնված Մարինա Պողոսյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 15.30-ի սահմաններում ծնողները երեխային տեղափոխել են Երեւանի հիվանդանոցներից մեկը: