ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, ըստ որի՝ իրենք «նախորդ ամիս Նախիջեւանում մեծ վարպետությամբ գործողություն են իրականaցրել»:
«Անագե զորքերի գլխավոր գերագույն հրամանատարն ամենաժամանակակից զենքով գրոհում է բոլոր հնարավոր բարձունքները, ինչպես նաեւ փոստը, հեռագրատունը եւ այլն: Ադրբեջանի ժողովուրդը ցավով փաստում է՝ խոհեմությունը ժառանգաբար չի փոխանցվում»,- Twitter-ի իր էջում գրել է Տիգրան Բալայանը:
Նշենք, որ այսօր հունիսի 26-ին, Ադրբեջանի զինված ուժերի 100-ամյակի կապակցությամբ զորահանդես է անցկացվել, որտեղ առաջին անգամ ցուցադրվել են վերջերս ադրբեջանական բանակի կողմից ձեռքբերված ամերիկյան Bell-412 ուղղաթիռները, նաեւ Բելառուսից ձեռքբերված «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, իսրայելական արտադրության Lora օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները:





























