Bloomberg-ի վերլուծաբանները Instagram հանրահայտ սոցիալական ցանցի արժեքը գնահատել են 100 մլրդ դոլար: Նրանց կարծիքով՝ արժեքը ակտուալ կլիներ այն դեպքում, եթե հավելվածը անկախ ընկերություն լիներ, փոխանցում է Vesti-ն:

Instagram-ն ավելի արագ է նոր օգտատերեր եւ գովազդատուներ գրավում, քան՝ Facebook-ը, որը վեց տարի առաջ գնել էր ծառայությունը 1 մլրդ դոլարով, հայտնում է Bloomberg-ը: Եթե հաշվի առնել BI-ի գնահատականը, ապա Instagram-ի ձեռքբերումը կարելի է ամենաշահավետը համարել: Արժեքի նման աճի մասին այլ ընկերությունները չէին կարող անգամ երազել, որոնց կուլ է տվել սոցիալական ցանցը եւ որոնք ավելի թանկ արժեին, կան այս ֆոտոսերվիսը:

Այդպես, WhatsApp-ը ձեռք է բերվել 19 մլրդ դոլարով, իսկ Oculus VR ընկերության արժեքը Instagram-ի արժեքի կրկնակին էր: Instagram-ը շարունակում է ակտիվորեն զարգանալ նաեւ ԱՄՆ-ում. մինչեւ 2023 թվականի կեսերը ծառայությունը արդեն 2 միլիարդից ավել օգտատեր կունենա, կանխատեսում են Bloomberg Intelligence-ի վերլուծաբանները: Բացի այդ, ֆոտոսերվիսի լսարանն ավելի երիտասարդ է, քան Facebook-ինը: