Չորեքշաբթի օրը բիթքոինի գինը չափավոր կերպոց նվազում է՝ կրկին մոտենալով 6 հազար դոլարի նշագծին, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի հաղորդմամբ՝ բիթքոինի արժեքը նվազել է 2.51 տոկոսով՝ մինչեւ 6.103 հազար դոլար: Binance արժութային բորսայում բիթքոինն էժանացել է 2.41 տոկոսով՝ մինչեւ 6.078 հազար դոլար:
Մյուս կրիպտոարժույթների արժեքը եւս նվազել է. Ethereum-ը՝ 5.14 տոկոսով՝ մինչեւ 433.94 դոլար, Ripple-ը՝ 4.71 տոկոսով՝ մինչեւ 0.46 դոլար, Bitcoin Cash-ը՝ 6.38 տոկոսով՝ մինչեւ 703.38 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժութային շուկայի կապիտալիզացիան ներկայումս 245.11 միլիարդ դոլար է կազմում: Բիթքոինին բաժին է ընկնում ողջ կրիպտոարժութային շուկայի մոտ 42.6 տոկոսը:

Հասանելի է
русскийՏեղադրություն


























