Facebook ընկերությունը հրաժարվել է Aquila նախագծից, որի շրջանակներում նախատեսվում էր ինտերնետային կապ բաժանող դրոններ ստեղծել եւ արձակել, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Aquila հայտնվել է 2014 թվականին, երբ խոշոր ընկերությունները սկսել էին մրցակցել միմյանց հետ օդով ինտերնետ բաժանող թռչող սարքերի գործարկման ոլորտում: Իսկբանե Facebook-ը նախատեսում էր ինքնուրույն մշակել դրոնը. մի քանի փորձնական արձակում էր իրականացրել, սակայն ի վերջո հրաժարվել էր նախագծից: Արդյունքում, Aquila-ի՝ Մեծ Բրիտանիայում տեղակայված գրասենյակը փակվել է, իսկ դրոնի մշակման վրա աշխատող մասնագետներն ազատվել են աշխատանքից: