«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը իրեն չի տեսնում իշխանական մարմիններում, ավելին՝ պատգամավոր չի ցանկանում դառնալ։
«Ես ինձ չեմ տեսնում իշխանությունում՝ լինի դա օրենսդիր մարմինը, թե մյուսը։ Իմ բնավորությունից ելնելով՝ ես ավելի կարճաժամկետ նպատակների, գործողությունների մարդ եմ»,- Այսօր՝ հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կարո Եղնուկյանը։
«Օրինակ, ասում եմ, որ ինձ տան իրավունք, որ կոռուպցիան Հայաստանում վերացնենք 6 ամսվա ընթացքում։ Ինձ տան այդ թույլտվությունները, որ ես կարող եմ ունենալ ազատ ձեռքեր՝ ինչպես կուզեմ, այնպես վարվեմ, ես ձեզ հավաստիացնում եմ՝ Հայաստանում ոչ մի կոռուպցիա չի մնա»,–շեշտել է Եղնուկյանը։
Հարցին, թե նա արդյոք ցանկանում է պատգամավոր դառնալ, նա բացասական պատասխան է տվել։
Եղնուկյանի փոխանցմամբ՝ «Հիմնադիր խորհրդարանը» դեմ չէ ընտրություններին, «Հիմնադիր խորհրդարանն» ասում է, որ նախկին իշխանությունների օրոք ընտրություններ չեն լինելու։ Դա հիմա արդեն չկա, հետեւաբար՝ հիմնադիր խորհրդարանը ոչ թե ընդհանրապես դեմ է ընտրություններին, այլ պիտի մասնակցի ընտրություններին, բայց թե ինչ ձեւաչափով, դա դեռ չի քննարկվել»,–ասել է Եղնուկյանը։











