Մոսկվան եւ Վաշինգթոնը պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստան-ԱՄՆ գագաթաժողովի անցկացման օրվա եւ վայրի մասին, որի շրջանակներում նախատեսվում է երկու երկրների նախագահների մասնակցությամբ հանդիպում անցկացնել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջեւ կայանալիք բանակցությունների մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի հունիսի 28-ին:
Ըստ Ուշակովի հանդիպումը մի քանի ժամ կտեւի եւ կսկսվի դեմ առ դեմ զրույցից: Նախագահները հատուկ ուշադրություն կհատկացնեն այնպիսի թեմաներին, ինչպիսիք են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում հակամարտության կարգավորումը եւ զինաթափումը: Կողմերը նաեւ կարող են համատեղ հայտարարությամբ հանդես գալ:
Գագաթաժողովի անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունիսի 27-ին Մոսկվա ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի ընթացքում: Մոսկվայում Սպիտակ տան դեսպանորդը հանդիպել էր ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նախագահ Պուտինի հետ:




























