Թաթարստանի Զելենոդոլսկ քաղաքի դատարանը Վոլգոգրադի մարզի վեց բնակիչների մեղավոր է ճանաչել կեղծ փողերի իրացման մեջ:
«Դատարանը խմբի պարագլուխ, Հայաստանի 38-ամյա քաղաքացուն դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում, եւս չորս մարդու 4-ից 9,5 տարվա ազատազրկման»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Եւս մեկ կին դատապարտվել է 9 տարով, սակայն դատարանը հետաձգել է պատժի կիրառումը, մինչեւ նրա անչափահաս երեխան դառնա 14 տարեկան:





























