ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հարցերի լայն շրջանակ կքննարկի: Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, հաղորդում է Reuters-ը: Նա նշել է, որ Թրամփի եւ Պուտինի հանդիպման մեջ անսովոր ոչինչ չի տեսնում:
Հիշեցնենք, որ Բոլթոնն այսօր Մոսկվայում հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դրանից հետո Կրեմլը հայտարարեց Պուտինի եւ Թրամփի հանդիպման մասին` նշելով, որ ամսաթիվը եւ վայրը կհայտարարվեն հունիսի 28-ին:




























