ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան Հելսինկիում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո, որը հուլիսի 11-12-ը տեղի կունենա Բրյուսելում: Այս մասին լրագրողներին ասել է  Դոնալդ Թրամփը, հաղորդում է Reuters-ը:

Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Սիրիայում պատերազմը եւ Ուկրաինայի իրավիճակը:

Նշենք, որ Պուտինի եւ Թրամփի վերջին հանդիպումը կայացել է Վիետնամում: