Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը բացատրել է, թե ինչու է ընկերությունը Apple News պլատֆորմում նորություններ ընտրելու համար հրաժարվել ալգորիթմներից եւ նեյրոնային ցանցերից, հաղորդում է HighTech-ը, հղում անելով The Wrap-ին:
Ըստ Քուքի, վերջին տարիներին «լուրերը մի փոքր խելագար են դարձել», ուստի մարդիկ ավելի լավ են դրանք ընտրում, քան ալգորիթմները: «Ես հասկանում եմ, որ Apple News-ի համար լավագույն պատմությունները ընտրվում են հենց մարդկանց կողմից: Եվ ես համոզված եմ, որ մենք չենք զբաղվում լուրերի առաջխաղացմամբ, որոնց հիմնական նպատակը պարզապես մարդկանց զայրացնելն է», - գրել է Քուքը:
Ընկերության ղեկավարը հավելել է, որ մտադիր չէ որեւէ մեկին քննադատել, սակայն «Apple-ը «ավելի շատ որակի, քան քանակի կողմնակից է»:





























