Facebook սոցիալական ցանցը հրաժարվել է կրիպտոարժույթների հետ կապված ցանկացած գովազդի արգելքից, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ընկերության արտադրանքի կառավարման տնօրեն Ռոբ Լեզերն ասել է, որ ղեկավարությունը վերանայել է նախկինում հավանության արժանացրծ քաղաքականությունը եւ որոշել է հունիսի 26-ից թույլ տալ սոցիալական ցանցի էջերում կրիպտոարժույթները գովազդող հայտարություններ տեղադրել:

Սակայն մեկ բացառությամբ՝ նման գովազդը կհրապարակեն միայն նախապես հավանության արժանացած գովազդատուներից:

Այդ կապակցությամբ գովազդատուն, ով ցանկանում է սոցցանցում կրիպտոարժույթները գովազդող հայտարություն տեղադրել, պետք է նախ դիմում ներկայացնի, որից հետո այն կքննեն ընկերության աշխատակիցները: