ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը պետք է արտաքին քաղաքականության գլոբալ խնդիրներին վերաբերող քննարկումներին մասնակցի: Այս մասին Սենատի հատկացումների կոմիտեի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած հանդիպման ժամանակ Թրամփը ընդգծելու է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ռուսական միջամտությունն անընդունելի է:
Հարցին՝ արդյոք Ռուսաստանը պետք է վերադառնա «մեծ յոթնյակի» խումբ, Պոմպեոն նշել է, որ Թրամփը պետք է այդ մասին խոսի, ավելացնելով, որ «նախագահը խորապես համոզված է, որ այդ կարեւորագույն երկխոսություններում Ռուսաստանի ներգրավումն անխուսափելի է»:





























