Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Հելսինկիում, հայտնում է Fox News հեռուստաալիքը։ «Մենք հենց նոր տեղեկացանք, որ Ֆինլանդիան՝ Հելսինկին կդառնա այն վայրը, որտեղ կանցկացվի Պուտինի եւ Թրամփի հանդիպումը»,–նշված է հաղորդագրությունում։

Այն մասին, որ հնարավոր է գագաթնաժողովը Ֆինլանդիայում անցկացվի, նշել էր ինքը՝ Թրամփը։  Նա նաեւ հավելել էր, որ բանակցությունները կանցկացվեն հուլիսի 11-12-ին կայանալիք ՆԱՏՕ գագաթնաժողովից հետո։