Կիբերանվտանգության խնդիրները վերջնականապես լուծել հնարավոր չէ: Նման կարծիքը հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Ռուբեն Մուրադյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հաքերների հարձակումներին Հայաստանի պետական ​​կառույցների պաշտոնական կայքերի վրա:

Նա նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների խոցելիությունն աճում է դրանց զարգացման հետ մեկտեղ: «Անվտանգությունն արտադրանք չէ, այլ՝ հավերժական գործընթաց: Մեր հակառակորդը պարզունակ մոտեցում է ընտրել՝ կոտրելով հասարակությանը հասանելի համակարգեր»,- նշեց փորձագետը: