Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը պետք է վերահսկվի առանձին գերատեսչության կողմից: Հունիսի 28-ին DigiTech ֆորումի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում պաշտպանության ոլորտը եւ բանակը պետք է անմիջապես բաժանվեն, ինչպես դա Ադրբեջանում, որտեղ պաշտպանական արդյունաբերական համալիրը գտնվում է առանձին նախարարության վերահսկողության ներքո, որն իր կարգավիճակով չի զիջում պաշտպանության նախարարությանը:
«Իհարկե, քաջությունը շատ կարեւոր է զինվորական ծառայության մեջ, սակայն հակառակորդի բարձր տեխնոլոգիական հարձակումներին պետք է արձագանքել բարձր տեխնոլոգիական հակահարվածներով: Չի կարելի զինվորներից քաջություն պահանջել իսրայելական հրթիռների հարձակման ժամանակ. հավասարազոր զինվածություն է հարկավոր»,- եզրակացրեց փորձագետը:
Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը պետք է առանձին գերատեսչություն վերահսկի. փորձագետ

Հասանելի է
русский



























