ԼՂՀ խորհրդարանը հրաժարվել է ընդունել «ԼՂՀ ժողովրդի խաղաղության եւ ազատ զարգացման իրավունքի» մասին ԼՂՀ հռչակագիրը:

Այդ հռչակագիրը ներկայացրել է «ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի Հասարակական խորհուրդ» ՀԿ-ն, որը քննարկվել է 2010-ի նոյեմբերի 26-ին Ստեփանակերտում: Քննարկմանը մասնակցել են ԼՂՀ քաղաքացիական հասարակության առաջնորդները, իրավաբաններ, քաղաքագետներ, լրագրողներ եւ ԼՂՀ պետական համակարգի ներկայացուցիչներ: Քննարկման մասնակիցները հավանության են արժանացրին այդպիսի փաստաթղթի նախապատրաստման Հանրային խորհրդի նախաձեռնությունը, ուղղումներ եւ դիտողություններ կատարել այդ փաստաթղթի տեքստի առնչությամբ եւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի Հասարակական Խորհրդին լիազորել են լրամշակել նախագիծն ու փոխանցել այն ԼՂՀ ԱԺ:

Օրերս, սակայն ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովից ստացվել է պատասխան, որտեղ նշվում է. «Համաձայն ԼՂՀ Սահմանադրության, ԼՂՀ ԱԺ-ն իրավասու է ընդունել հայտարարություններ, ուղերձներ եւ հայտարարություններ բացառապես օրենսդրական գործունեության եւ իր աշխատանքի կազմակերպման շրջանակում: Հռչակագրի առաջարկված տեքստը չի կարող դառնալ ԼՂՀ ԱԺ քննարկման առարկա»: