Հուլիսի 2-ից հուլիսի 7-ը Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում Տեսական ֆիզիկայի FAR / ANSEF-ICTP եւ RDP-VW Համատեղ Ամառային Դպրոցը կանցկացվի:

Առաջին չորս օրվա ընթացքում երիտասարդ հետազոտողները դասախոսությունների չորս դասընթաց կլսեն:

Դպրոցին կմասնակցեն երիտասարդ հետազոտողներ (մագիստրոսներ, ասպիրանտներ) Հայաստանից, ինչպես նաեւ Իրանից (16 մարդ), Վրաստանից (10), Ռուսաստանից (5), Ուկրաինայից (4), Թուրքիայից (2):

Դպրոցի բացման ժամանակ Թբիլիսիի համալսարանի շրջանավարտ Թամար Զաքարեիշվիլին եւ Երեւանի պետական համալսարանի մագիստրոս Մանե Ավետիսյանը կստանան Ֆոլկսվագեն հիմնադրամի կողմից ֆինանսավորվող RDP ծրագրով հաստատված Թինա Ասատիանիի կրթաթոշակները:

Բացման արարողությանը կմասնակցեն Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը, Վրաստանի դեսպանատան, Գիտության եւ կրթության նախարարության, Հայկական օգնության հիմնադրամի, Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի, Երեւանի պետական համալսարանի ներկայացուցիչները: