The New York Times-ը պատմել է Facebook-ի կողմից գրանցված ամենատարօրինակ արտոնագրերի մասին: Հրապարակման մեջ ընդգծվում է, որ ներկայումս ոչ բոլորն են իրականացվում, դրանց մի մասը նախօրոք են գրանցել, որպեսզի մրցակիցները չանեն դա, հաղորդում է HighTech-ը:

Օրինակ արտոնագրերից մեկը վերլուծում է տեսանյութը, որը կարելի է ստանալ օգտատիրոջ վեբտեսախցիկից եւ որոշել նրա տրամադրությունը. այն, թե ինչպես է օգտատերը արձագանքում նորությունների ցանկի բովանդակությանը:

Մյուս արտոնագիրը գրանցվել է խոսափողով ձայնագրվող ձայնը վերլուծելու համար: Այսպիսով սոցցանցի աշխատակիցները կիմանան, թե ինչ շոուներ եք դուք դիտում:

Տեխնոլոգիաների մի քանի հայտերը կապված են կանխատեսումների հետ. աշխատակիցները փորձելու են պարզել, թե երբ է լինելու ձեր հարսանիքը, մահը, ինչպես նաեւ պարզելու են ձեր սոցիոտնտեսական կարգավիճակը:

Facebook-ը բազմիցս հայտարարել է, որ արտոնագրային հայտերը չպետք է դիտարկվեն որպես պարտադիր ծրագիր: «Այս արտոնագրերում նկարագրված տեխնոլոգիաների մեծ մասը չի ներառվել մեր արտադրանքներից որեւէ մեկում եւ երբեք չի ներառվի», - ասել է Ալեն Լոն:

Տեքստում նշված արտոնագրերի մեծ մասը վերաբերում է անձնական տվյալների հավաքագրմանը: Facebook-ի փոխնախագահ Ալեն Լոն New York Times-ին ասել է, որ պոտենցիալ տեխնոլոգիաների մեծ մասը չի նախատեսվում ապագայում օգտագործել: