Instagram-ը բջջային հավելվածի դյուրացված տարբերակն է թողարկել: Այս մասին գրում է Life-ը՝ վկայակոչելով TechCrunch-ը: Instagram Lite-ը հասանելի է Android Google Play-ում:
Հավելվածը նախատեսված է բյուջետային սմարթֆոնների համար՝ փոքր ծավալով ներկառուցվող հիշողությամբ: Բազային տարբերակը 32 մեգաբայթ է, պարզեցված տարբերակն ընդամենը 573 կիլոբայթ տեղ կզբաղեցնի:





























