Instagram սոցիալական ցանցի օգտատերերն այժմ կարող են երաժշտություն ավելացնել իրենց Storie-ներին, հաղորդում է «ՌԲԿ»-ն:
«Այժմ դուք կարող եք ձեր պատմությանը սաունդտրեք ավելացնել, որը համապատասխանում է ցանկացած պահի եւ օգնում է ձեզ արտահայտել այն, ինչ զգում եք»,- նշվում է հաղորդագրության մեջ: Instagram-ում պատմել են, որ նորույթից կարելի է օգտվել Storie-ում ստիկերներ ավելացնելիս. այժմ այնտեղ երաժշտության պատկերակ կհայտնվի:
Սեղմելով դրա վրա՝ օգտատերերը կարող են երգ ընտրել հազարավոր երգերի երգադարանից: Կարելի ընտրել երգն ըստ ժանրի, տրամադրության եւ պոպուլյարության: Ընտրելուց հետո երգը կարելի է լսել մինչեւ այն հրապարակելը: Երբ բաժանորդները կտեսնեն երաժշտությամբ Storie-ն, հատուկ ստիկերի վրա կարելի է իմանալ երգի եւ կատարողի անունը:





























