Ստեփանակերլտում մեկնարկել է «Քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր տենդենցներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կտեւի մինչեւ հուլիսի 2-ը:
Աշխարհի տարբեր երկրների ճանաչված ֆիզիկոսներն Արցախում կքննարկեն քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի վերջին ձեռքբերումները եւ զարգացման միտումները:
Գիտաժողովը նախաձեռնել է ճանաչված ֆիզիկոս, ֆիզիկական գիտությունների թեկնածու, Սաութհեմփթոնի համալսարանի եւ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը:
Գիտաժողովի համակազմակերպիչներն են՝ Ռուսաստանի քվանտային կենտրոնը (Մոսկվա) եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը (Երեւան): Ծրագիրն իրականացվում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարության աջակցությամբ:
Գիտաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 50 մասնագետներ ավելի քան 10 երկրից:
Հունիսի 29-ին ժամը 9:30-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա գիտաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որից հետո գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն զուգահեռ մասնախմբերում:
Ծրագրի շրջանակներում նախատեսված են նաեւ սեկցիոն դասընթացներ Արցախի Հանրապետության դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների համար:






























