Առնվազն 30 հանքափորներ արգելափակված են մնացել գետնի տակ՝ Կոլումբիայի հյուսիս-արեւելքում Սարդինատա քաղաքում հանքի պայթյունի հետեւանքով, հաղորդում է BBC-ն:
8 հանքափորների արդեն հաջողվել է հանել գետնի երես: Նրանք բոլորն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել հանքի փլուզման հետեւանքով:
Նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել հանքում մեթանի մեծ քանակության հավաքման պատճառով:





























