Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար այնքանով, որքանով պատրաստ է ամերիկյան կողմը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահ Պուտինն իզկզբանե ասում էր, որ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է եւ պատրաստ է զարգացնել հարաբերությունները եւ գնալ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով այնքանով, որքանով մեր ամերիկացի գործընկերներն են պատրաստ դա անել»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Պեսկովը չի մեկնաբանել Ամերիկայի առաջնորդի այն հայտարարությունները, թե Միացյալ Նահանգների ներքաղաքական հակասությունները խոչընդոտում են Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների բարելավմանը: «Այս կարծիքն արտահայտվել է ոչ թե ռուսական կողմի, այլ հենց նախագահ Թրամփի կողմից, ուստի այստեղ պետք է առաջնորդվել սկզբնաղբյուրի հաղորդումներով»,- ասել է Պեսկովը:
Նա հայտնել է, որ հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն Սիրիան: «Նրանում, որ Սիրիան, իհարկե, կքննարկվի համապարփակ կերպով, կասկած լինել չի կարող: Սիրիայի հարցով բավականին հանգամանալից զրույց է սպասվում»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Կրեմլ

Թեմա




























