Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Միտինո շրջանի ոստիկանության թաղային տեսուչ Եվգենի Չիստյակովը ծառայության ժամանակ ինքնասպան է եղել: Այս մասին հայտնել է Մոսկվայի ՆԳ գլխավոր վարչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վիկտոր Բիրյուկովը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել ժամը 16:30-ի սահմաններում (Երեւանի ժամանակով 17:30-ին) Բարաշիխի փողոցում գտնվող ոստիկանության բաժնի մոտ:
22-ամյա ոստիկանը ծառայակիցների աչքի առաջ իր տաբելային զենքից կրակել է իր գլխին: Ինքնասպանության պատճառները դեռեւս անհայտ են:
Ոստիկանության աշխատակիցը լավ էր ծառայում, մինչեւ նախորդ տարի աշխատել է որպես քրեական հետախուզության օպերլիազոր, հետո փոխել է աշխատանքը՝ դառնալով թաղային տեսուչ:




























