Գազայի հատվածի սահմաններում իսրայելական զորքերի հետ բախումների արդյունքում երկու պաղեստինցի, այդ թվում մեկ դեռահաս սպանվել են, ավելի քան 400 մարդ վիրավորվել է, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է տեղական առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ Ալ-Կիդրան:

«Վերադարձի մեծ երթ» անվանումով  բողոքի ակցիաները շարունակվում են երեք ամիս անընդմեջ, թեեւ դրանց ծավալներն այժմ շատ ավելի համեստ են, քան նախկինում:

 «Այսօր արդեն երկու պաղեստինցի է մահացել, 415-ը տարբեր վնասվածքներ են ստացել», — ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով մահացածներից մեկը 13-ամյա դեռահաս է: