Համացանցում հայտնվել են Motorola One եւ One Power սմարթֆոնների նկարները, հաղորդում է AndroidHeadlines-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:
Սմարթֆոնն առանց շրջանակների էկրան կունենա եւ iPhone X-ի նման վերեւի հատվածում կտրվածքով կլինի: Դրա տակ կտեղակայվի առջեւի տեսախցիկի մոդուլը եւ դինամիկը: Նկարներում երեւում է, որ հիմնական տեսախցիկի կառուցվածքը նույնն է ինչ iPhone X-ի մոտ:
Աղբյուրի համաձայն Motorola One Power-ը կունենա 6.2 դյույմանոց էկրան: Հիմնական տեսախցիկի մոդուլը կունենա 12 եւ 5 մեգապիքսել, իսկ առջեւի տեսախցիկը՝ 8 մեգապիքսել:
Սմարթֆոնը հագեցած կլինի 4 գիգաբայթ օպերատիվ եւ 64 գիգաբայթ ներկառուցված հիշողությամբ եւ 3780 միլիամպեր-ժամ ակումուլյատորով:





























