Սուրգութի պողոտաներից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ URA.RU-ի տվյալներով, այն կազմակերպել են «Հայկական շաուրմա» սննդի կետի աշխատակիցները։
Միջադեպի տեսանյութը հայտնվել է սոցցանցերում, այն հրապարակել է «Կ-Ինֆորմ» պորտալը։ Տեսանյութում երեւում է, որ ծեծկռտուքին մասնակցում են տասնյակից ավելի մարդիկ։ Նրանք կռվել են մահակներով ու «Հայկական շաուրմա»-ի աթոռներով։ Նախնական տվյալներով, մի քանի մարդ է տուժել եւ հոսպիտալացվել։
Սուրգութի ոստիկանությունում հայտնել են, որ պարզում են զանգվածային ծեծկռտուքի պատճառները։ URA.RU-ի տվյալներով, խոսքը ձեռնարկատերերի միջեւ կռվի մասին է, որին միացել են նրանց ընկերները, ինչպես նաեւ սննդի կետի աշխատակիցները։











