Լոնդոնի տուրիզմի հարցեով քաղաքային խորհուրդը որոշել է նվազեցնել կենտրոնում զբոսաշրջիկների կուտակումները՝ հատուկ խաղի միջոցով, որը կոչվում է Play London With Mr. Bean, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Խաղացողը պետք է այցելի տեսարժան վայրեր, որոնք գտնվում են Լոնդոնի սահմաններից դուրս, անցնի առաջադրանքների տարբեր մակարդակներ, վաստակի միավորներ, որոնք կարելի է փոխանակել զեղչերի հետ։
«Play London With Mr. Bean խաղը նախատեսված է նրանց համար, ովքեր Լոնդոնում են գտնվում մի քանի օր ու հասցնում են շատ տեսարժան վայրեր այցելել։ Որպեսզի մարդիկ հրապուրվեն խաղով ՝ մենք մտադիր ենք հավելել նոր մակարդակներ, ատրակցիոններ ու շարունակություններ»,- ասել են ընկերությունից, որը մշակել է այդ խաղը։
Նաեւ հավելվածի հեղինակները հայտնել են, որ մտադիր են իրենց արտադրանքը առաջարկել նաեւ աշխարհի մյուս մայրաքաղաքներին, որոնք դժվարությունների են բախվում՝ զբոսաշրջիկների չափազանց մեծ քանակի պատճառով։
Այս պահի դրությամբ խաղը ներբեռնել են ավելի քան վեց հարյուր անգամ։





























