ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի օրվան:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօրվա տոնական թռիչքը նվիրված էր Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի օրվան։

Օդում եւ ցամաքում պատրաստ ենք պաշտպանության եւ հակահարվածի։ Դուխո'վ»:

Նշենք, որ ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով այսօր՝ հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ են իրականացրել ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները։ Ազատության պողոտայի սկզբնամասում (Կասկադ համալիրի վերևում) գտնվող հուշարձանի հարակից տարածքից հնարավոր է եղել դիտել ՀՀ ԶՈւ ինքնաթիռների անցումները։ Դրանք ուղեկցվել են նաև ՀՀ պետական դրոշի ծածանմամբ։