Արցախում հունիսի 29-ին պայմանագրային զինծառայող Արմեն Շահմարի Աթանեսյանը մահացել է հիվանդության պատճառով, որը կապ չունի նրա ծառայության հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հարգելի լրատվամիջոցներ, այսօր ԶՈւ-երում մահացած պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում, հիվանդության պատճառով: Այս տեղեկատվությունը համարում ենք անհրաժեշտություն, որպեսզի զերծ մնանք հետագա շահարկումներից»,– գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետեւանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:





























