Էջմիածնում քիչ անց կմեկնարկի Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, ուր ցուցարարները Էջմիածնի Մայր Աթոռին հարակից կենտրոնական հրապարակում են:

Հիշեցնենք` «Նոր Հայաստան նոր հայրապետ» նախաձեռնությունն արդեն տեւական ժամանակ կաթողիկոսի հրաժարականի պահանջով Երեւանում ցույցեր էր անցկացնում: Այսօր առաջին անգամ նրանք  բողոքի ակցիա են անցկացնում Էջմիածնում:

Նախօրեին կաթողիկոսը ուղերձով դիմել էր իր կողմնակիցներին հորդորելով  չգնալ Էջմիածնի կենտրոնական հրապարակ, որտեղ իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվելու: