Porsche ընկերությունը հրապարակել է Նյուրբուրգրինգի «Հյուսիսային հանգույցի» բացարձակ ռեկորդի օնբորդ տեսանյութը, հարողորդում է Autonews.ru-ն:

Հիշեցնենք, որ հիբրիդային սպորտային 919 Hybrid Evo նախատիպը  գերմանացի Տիմո Բերնհարդի կառավարմամբ 20,8 կիլոմետր ուղին անցել է 5 րոպե եւ 19,546 վայրկյանում `ժամում 234 կմ միջին արագությամբ:

Porsche-ն կարողացել է գերազանցել նախորդ բացարձակ ռեկորդը, որը 35 տարի պահպանվել էր: 1983-ին գերմանացի արշավորդ Շտեֆան Բոլլոֆը «Նյուրբուրգրինգի 1000 կմ» մրցարշավում Porsche 959-ով մայրուղին անցել էր 6 րոպե 11.130 վայրկյանում:

Ներկայիս Porsche 919 Hybrid Evo-ն հագեցած է 720 ձիաուժ տուրբինացված V4 շարժիչով եւ էլեկտրական շարժիչով, որը  440 ձիաուժ հզորություն ունի: Ընդհանուր առմամբ, ագրեգատները զարգացնում են 1160 ձիաուժ: