Բագրեւանդի փողոցում հունիսի 23-ին «Դիվա» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը տեսանյութ է տարածել:

Հունիսի 23-ին ակումբի հաճախորդները ալկոհոլի ազդեցության տակ են եղել եւ ներսում խոսակցությունը շարունակել են փողոցում: Հնչել են կրակոցներ, երկու հոգի էլ դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց:

Գազային ատրճանակից կրակոցներ արձակողին վնասազերծել էին կարմիրբերետավորները: Երեւանի բնակիչ 25-ամյա Գագիկ Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն, իսկ դանակահարողը, որ Գագիկ Գ.-ի ազգականն է, փախել էր:

29-ամյա Մերուժան Դ.-ն ավելի ուշ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է եղել դանակահարողը: