Իրանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիային ուղղված նավթի արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով ավելացնելու խնդրանքը կարելի է գնահատել որպես OPEC-ից դուրս գալու մասին առաջարկություն: Այդ մասին, ասել է OPEC-ում Իրանի ներկայացուցիչ Հուսեյն Կազեմպուր Արդեբիլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե մի կողմ դնենք այն փաստը, որ Սաուդյան Արաբիան չունի նման հզորություններ նավթի արդյունահանման ավելացման համար, այդ պահանջը կարելի է համարել որպես OPEC-ից դուրս գալու մասին հրաման», - Արդեբիլիին մեջբերում է Shana գործակալությունը:
OPEC-ում Իրանի ներկայացուցիչը հավելել է, որ Վիեննայում կազմակերպության 174-րդ հանդիպմանը անդամ պետությունները որոշել են հետեւել օրական 1.2 մլն բարելով նավթի արդյունահանումը նվազեցնելու համաձայանգրին:
Ավելի վաղ շաբաթ Թրամփը Twitter-ում գրել էր, որ խնդրել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդին 2 միլիոն բարելով նավթի արդյունահանումը ավելացնելու մասին եւ որ նա համաձայնել է:





























