Թուրքիայի Ադըյաման նահանգի ոստիկանության բարոյական նորմերի պահպանության վարչության աշխատակիցները մարմնավաճառության մեջ մեղադրվող 2 հայաստանցի կնոջ են ձերբակալել։

 Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ ոստիկանության աշխատակիցները Ադըյամանի Հոջա Օմեր թաղամասի տներից մեկում գործի վրա բռնացրել են 2 հայաստանցի մարմնավաճառի։

 Ոստիկանությունը  նախնական հետաքննության ավարտից հետո Հայաստանի քաղաքացիներ Գ.Կ.-ին եւ Ա. Կ.-ին ներկայացրել է դատարան։