Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է առաջիկա ամիսներին ներկայացնել իր՝ Apple Maps քարտեզագրման ծառայության թարմացված տարբերակը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Techcrunch պորտալի լրագրողներին հայտնել է ընկերության փոխնախագահ Էդի Կյուն:

Կյուի կարծիքով՝ նման մեթոդը թույլ կտա տեղանքում փոփոխությունների, օրինակ՝ նոր շենքերի կամ ճանապարհների շինարարության դեպքում քարտեզներն արագ թարմացնել: Բացի այդ, դա թույլ կտա ապահովել մանրամասնումը: Ընկերությունում հույս ունեն, որ ապագայում այն կկարողանա ծառայությունում օգտագործել միայն իր հավաքած տեղեկատվությունը եւ ամբողոջությամբ կհրաժարվի այլ կողմերի տրամադրած  տեղեկություններից:

Կյուն նշել է, որ հույս ունի ծառայությունը «նոր մակարդակի հասցնել»: Նրա խոսքով՝ կորպորացիան հույս ունի Apple Maps-ը դարձնել «աշխարհում լավագույն հավելվածը», ինչի համար անհրաժեշտ է «քարտեզների մասին սեփական տեղեկատվություն հավաքել»: